Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

«Ոսկե ծիրան» փառատոնի հաղթողները

«Ոսկե ծիրան» փառատոնի հաղթողները
15.07.2012 | 19:20

Ավարտվեց «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը: Գլխավոր մրցանակին` «Ոսկե ծիրանին» արժանացավ բելառուս ռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը, «Արծաթե ծիրանը» բաժին հասավ լեհ Անկա Սանտալին` «Հեռվից սիրուն է երևում» կինոնկարի համար: «Լավագուն վավերագրական ֆիլմ» անվանակարգում «Արծաթե ծիրանի» արժանացավ ռուս ռեժիսոր Ալեքսեյ Վախրուշևի «Տունդրայի գիրքը. պատմվածք Վուկվուկայի` փոքր քարի մասին» ֆիլմը, իսկ «Ոսկե ծիրանի»` պաղեստինցի Էմաթ Բուրնաթի «Հինգ կոտրված տեսախցիկ»-ը: «Հայկական համայնապատկեր» անվանակարգի վավերագրական մրցույթում գլխավոր մրցանակը շնորհվեց Սեզար Գանանյանին` «Հայկական ռապսոդիա» (Բրազիլիա) ֆիլմի համար: Նույն անվանակարգի խաղարկային մրցույթում լավագույնը ճանաչվեցին Նատալյա Բելյաուսկենեյի «Եթե բոլորը» և ֆրանսահայ ռեժիսոր Վալերի Մասադյանի «Նանա» ֆիլմերը: Կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» անվանակարգում հաղթողը բրազիլացի Էդուարդո Մուրուտոն է, իր «Երբ մեռնենք գիշերը» ֆիլմով: «Եթե բոլորը» և համշենահայ ռեժիսոր Օզջան Ալփերի «Ապագան հավերժ է» ֆիլմերն արժանացան էյկումենիկ ժյուրիի մրցանակներին: Հայաստանի կինոակադեմիան մրցանակը շնորհեց Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմին, Հայաստանի կինոգործիչների միության «Նուարդ» մրցանակը ստացավ ռեժիսոր Գորան Ռադովանովիչի «Ֆիդելի հետ, ինչ էլ որ լինի» ֆիլմը, իսկ Բրիտանական խորհրդի հատուկ մրցանակը տարավ «Հայկական ռապսոդիա»-ն:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3218

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ